ՌԴ ԱԳՆ-ը հայտնում է, որ Կոսովոյում ԵՄ-ի առաքելության ղեկավարությունը խոչընդոտներ է ստեղծում ռուսական հումանիտար օգնությունը Կոսովոյի սերբերին փոխանցելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ավտոշարասյունը, որի կազմում եղել է հումանիտար օգնությամբ 25 բեռնատար, կանգնեցվել է Կոսովոյի և Մետոխիայի վարչական սահմանի վրա:
Ռուսաստանն արգելում է, որ ավտոշարասյունը ուղեկցեն ԵՄ-ի խաղաղապահները: Ռուսական կողմն այս մերժումը հիմնավորում է այն հանգամանքով, որ ավտոշարասյունը ուղեկցելու են նաև կոսովցի ալբանացիներ, որոնց իշխանությունը Ռուսաստանը չի ընդունում:










































