«Կուբան»-ի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը ռուսական մամուլին տված հարցազրույցում պատմել է, թե Ռուսաստանի առաջնության 2-րդ շրջանում ակումբի առջև ինչպիսի պլաններ են դրված, և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Կրասնոդարի ակումբում որ խաղային դիրքերը պետք է ուժեղացվեն։
«Ակումբի նախագահը մեր առջև լավագույն 6-յակում հայտնվելու խնդիր է դրել: Մեր կարևորագույն նպատակը մարտական կազմ ստեղծելն է, որն ի վիճակի կլինի լուրջ առաջադրանքներ կատարել: Ինչ վերաբերում է մեր տրանսֆերային նպատակներին, ապա կնշեմ, որ ցանկանում ենք ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը», ասել է Մկրտչյանը:







































