Հայաստանի հավաքականի և «Իմպուլս»-ի` արդեն նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը 4-ամյա պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոն «ԲԱՏԷ»-ի հետ:
22-ամյա կիսապաշտպանը, բացի Դիլիջանի թիմում անցկացրած երկու մրցաշրջաններից, խաղացել է նաև «Կլիիկիա»-ում և Կապանի Գանձասար»-ում, որի կազմում 2008 թվականին դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Զավենն ուսումնամարզական հավաք էր անցկացնում բելառուսական ակումբի հետ, որի մարզիչների վրա լավ տպավորություն էր գործել, և նրա տրանսֆերի ձեռքբերման նպատակով ակումբը բանակցություններ էր սկսել «Իմպուլս»-ի հետ:







































