Հայաստանի երկու քաղաքացի հափշտակել է 100 մլն ռուբլի:
Գումարը տրամադրվել էր Կենտրոնական վարչական շրջանի ոստիկանապետության կողմից Մոսկվայի մանկապարտեզների ու դպրոցների վերանորոգման համար:Այս մասին Metronews.ru գործակալությանը հայտնել են Մոսկվայի ոստիկանությունից:
Խմբի անդամները հաղթել են 2011թ. ամռանն ու աշնանը մանկապարտեզների ու դպրոցների վերանորոգման հայտամրցույթը, կնքել եպայմանագիր` 100-ից ավելի կրթօջախների վերանորոգման ու բարեկարգման մասին:
Դրա համար քաղաքի բյուջեից հատկացվել է 300 մլն ռուբլի: Միջոցների առաջին մասը` 100 մլն ռուբլին, ստացվել է հանցագործների կողմից այն բանից հետո, երբ ներկայացրել են աշխատանքների ավարտին վերաբերող կեղծ փաստաթղթեր:
Միջոցները փոխանցվել են կեղծ հաշվեհամարների վրա ու հափշտակվել:
Ներկայում ոստիկանությունը փնտրում է խմբի մյուս անդամներին: Կապալառուներին մեղադրանք է առաջադրվել հատկապես խոշոր չափերով խարդախության համար:
Վերջիններս չեն կալանավորվել:
Խարդախներից վերցվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրություն:









































