Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում շուրջ 6500 ընտանիք առանց էլեկտրականության է մնացել Բրետենում մոլեգնած ուժեղ քամու պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները:
Meteo France օդերևութաբանական ծառայության տվյալներով, Ֆինիստեր դեպարտամենտում քամու արագությունը հասել է 105 կիլոմետր ժամի, որի հետևանքով միայն այստեղ էլեկտրականությունից զրկվել է 5000 տնտեսություն:
Օդերևութաբանական ծառայությունները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին բնակիչների համար դժվարությունները կշարունակվեն: Հինգշաբթի Բրերենի ափամերձ շրջաններում ալիքների բարձրությունը կարող է հասնել 10-20 սանտիմետրի: Իսկ քամու արագությունը հինգշաբթի գիշերը արևմտյան շրջաններում կարող է հասնել 110-130 կիլոմետր ժամի:











































