Հոլիվուդյան պրոդյուսերները դերասանուհի Անջելինա Ջոլիին կշնորհեն հատուկ մրցանակ իր ռեժիսորական դեբյուտային «Արյան և մեղրի երկիր» ֆիլմում սոցիալական հարցեր բարձրացնելու համար:
Ֆիլմը, որում Ջոլին հանդես է գալիս նաև որպես սցենարի հեղինակ և համապրոդյուսեր, 2012 թ. կստանա Սթենլի Կրամերի անվան մրցանակ։ Այս մասին հաղորդում Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ամերիկյան պրոդյուսերների միության հաղորդագրությունը:
Մրցանակը, որը ստեղծվել է 2002 թ.՝ ի հիշատակ հոլիվուդյան հայտնի ռեժիսորի, ամեն տարի շնորհվում է այն կինոպրոդյուսերին, որի աշխատանքը «հասանելի կերպով արծարծում է սադրիչ սոցիալական հարցեր»:
«Արյան և մեղրի երկիր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2011 թ. դեկտեմբերի 23-ին:
Ֆիլմը պատմում է Բոսնիայում սերբի և մուսուլմանի սիրո պատմության մասին։ Նրանք միմյանց հանդիպել են Բալկաններում հակամարտությունից առաջ՝ 1992-1995 թթ., իսկ պատերազմի ընթացքում՝ արդեն այլ հանգամանքներում:









































