Microsoft ընկերությունը դեկտեմբերի 13-ին թողարկել է բջջային հավելված iOS և Windows Phone 7-ի համար` SkyDrive փասաթղթերի պահպանման համար: Այդ մասին հաղորդվում է Inside Windows Live բլոգում:
Երկու ծրագրերն էլ անվճար են: SkyDrive-ը iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների համար կարելի է ներբեռնել App Store, իսկ Windows Phone 7-ի համար Marketplace խանութներից:
SkyDrive բջջային հավելվածի օգնությամբ օգտատերը կարող է ներբեռնել նոր ֆայլեր, նայել արդեն ձեռք բերածները, ստեղծել և հեռացնել թղթապանակներ:
SkyDrive ծառայությունը թողարկվել է 2007 թվականին: Այն թույլ է տալիս պահել հեռացված սերվերից ֆայլերը և փոխանակել այլ օգտատերերի հետ: Այն անվճար է, սակայն ունի սահմանափակումներ. նրա ընդհանուր հիշողությունը 25 գեգաբայթ է, իսկ յուրաքանչյուր ֆայլի «քաշը» չի կարող գերազանցել 100 մեգաբայթը:









































