Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում կանխվել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի դեմ մահափորձը։ Ադանայում իրականացված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել է 14 մարդ։ Նշվում է, որ նրանք մահափորձ էին պատրաստել Դևլեթ Բահչելիի դեմ։







































