Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Մարսելի մոտ, գիշերը հրդեհ է բռնկվել ծերանոցում: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, պատահարի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 15 մարդ:
Հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկում: Հրդեհի պատճառները պարզվում են: Ոստիկանությունը քննում է դեպքի հանգամանքները: Շմոլ գազից թունավորվածները տեղափոխվել են հիվանդանոց:










































