Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի Նախարարների խորհուրդը որոշել է Սիրիային բացառել այն «նախապատվելի» երկրների ցանկից, որոնց վրա տարածվում են առևտրային ու մաքսային արտոնությունները։ Այս մասին նշված է պաշտոնաթերթում։
Դրանով իսկ Սիրիան զրկվեց այն բոլոր հավելյալ առևտրային ու մաքսային արտոնություններից, որոնցից նա օգտվում էր Թուրքիայի հետ առևտուր կատարելիս։
Այս որոշումն ուժի մեջ է մտնելու 10 օրից։











































