Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է, որ ՀՀ և ԼՂՀ միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:









































