Դեկտեմբերի 9-ին Իջևանի քաղաքապետարանից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը կոտրել է Իջևանի քաղաքային զբոսայգում տեղադրված, պատմամշակութային արժեք ներկայացնող «Զարթոնք» հուշարձանի աջ ձեռքը:
Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ հուշարձանի ձեռքը քարով կոտրել և Աղստև գետն էր նետել 51-ամյա Մարտուն Ղալումյանը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մ. Ղալումյանը մայիսին քարով կոտրել է նաև նշված զբոսայգում գտնվող, պատմամշակութային արժեք ներկայացնող «Եվա» հուշարձանի ձախ ձեռքն ու քանդակված օձը:
Վերջինս օգոստոսի 17-ին և նոյեմբերի 13-ին խոհանոցային դանակով պոկել է Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու մուտքի դռների զարդաքանդակ թուրն ու կշեռքը:
Կատարվում է քննություն:









































