Վարշավայում շուրջ 5000 մարդ փողոց է դուրս եկել՝ իրենց բողոք արտահայտելու ԵՄ-ի կնքվող նոր պայմանագրի դեմ, որով նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել ԵՄ երկրների միջև հարկահավաքության հարցերում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նոր պայմանագիրը, որը հավանություն է ստացել Լեհաստանի կառավարությունում, պետք է օգնի ԵՄ երկրներին ելք գտնել պարտքային ճգնաժամից դուրս գալու համար:
Պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմից կազմակերպված ցույցի մասնակիցները դուրս են եկել Լեհաստանի դրոշներով՝ բացականչելով ամոթ:
Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ իրենք կշարունակեն պայքարը իրական անկախ Լեհաստանի համար, որպեսզի Լեհաստանի քաղաքացիներն իրենք որորշեն՝ որն է իրենց համար կարևոր:











































