Հունաստանի արդարադատության նախարար Միլտիադիս Պապաիոանուի գրասենյակի մոտ պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
Իրավապահ մարմինների խոսքերով՝ պայթուցիկ սարքը ինքնաշեն է եղել, այն պատրաստված էր կենացաղային գազով լցված ոչ մեծ բալոններից: Պայթյունի հետևանքով շենքին հասցվել է թեթև նյութական վնաս:
Պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել:
Հիշեցնենք, որ երկուշաբթի անհայտ անձիք Փարիզում Հունաստանի դեսպանատուն նամակ են ուղարկել, որի մեջ եղել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչնչացրել են ռումբը: Տուժածներ չկան:











































