«Առավոտ»-ը գրում է, որ արդեն ամփոփվել են նոտարների թեկնածուների որակավորման ստուգման քննությունների 2-րդ փուլի արդյունքները:
«Ինչպես և կանխատեսվում էր, այդ փուլը հաղթահարած և արդարադատության նախարարի մոտ հարցազրույցի սպասող թեկնածուների ճնշող մեծամասնությունն այսօր գործող պաշտոնյաների հարազատներ են: Որակավորման 2-րդ փուլն անցածներին մնում է հաղթահարել միայն նախարարի մոտ դեկտեմբերի 20-ին տեղի ունենալիք հարցազրույցի փուլը»:








































