Բժիշկը, ում մեղադրում են Մայքլ Ջեքսոնի մահվան մեջ, դատարանից խնդրում է իր համար պետության կողմից ֆինանսավորվող դատապաշտպան նշանակել` իր բողոքարկման հայցը կազմելու համար:
Քոնրադ Մյուրայը երեքշաբթի օրը Լոս Անջելեսի Գերագույն դատարան հայց է ներկայացրել` նշելով, որ ինքն աղքատ է և չի կարող դատապաշտպան վարձել, որպեսզի բողոքարկի իր դեմ ներկայացված «առանց սեփական կամքի մարդասպանության» մեղադրանքը:
Associated Press-ը գրում է, որ 58-ամյա բժիշկը պատրաստվում է բողոքարկել, բայց դեռևս չունի դատապաշտպան, ով կօգնի իրեն Վերաքննիչ դատարանում իր հայցը պաշտպանել:
ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարել է, որ քրեական հանցագործության մեղադրանքով դատապարտվածներն աջակցություն խնդրելու սահմանադրական իրավունք ունեն:
Հիշեցնենք, որ անցած ամիս դատարանը Մյուրային մեղադրել էր 2009 թվականին Մայքլ Ջեքսոնի մահվան համար: Ակնկալվում է, որ Մյուրայը հստակ երկու տարի կանցկացնի բանտում:







































