Monday, 13 05 2024
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի

Միասնական ցուցակով հանդես գալու հարց այս պահին օրակարգում չկա. Ա. Բաղդասարյան

Կոալիցիայի՝ միասնական համամասնական ցուցակով հանդես գալու հարց այս պահին օրակարգում չկա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

«Բնականաբար, ես հնարավոր համարում եմ, որ կարող են լինել կոալիցիոն քննարկումներ ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին տարբեր կարևորագույն խնդիրների շուրջ: Նույնը վերաբերում է ընտրությունների մասնակցության ձևաչափին, ընտրությունների անցկացման կանոններին», – ասել է Բաղդասարյանը։

Պատասխանելով այն հարցին՝ եթե կոալիցիոն երեք կուսակցությունները մեկ ցուցակով գնան ընտրություններին, դա ինչո՞վ պայմանավորված կլինի, Բաղդասարյանն ասել է. «Դրանք երկարաժամկետ, տեսական բնույթի, օդում կախված հարցադրումներ են: Կա երեք կուսակցություն. ո’չ Հանրապետականը, ոչ «Օրինաց երկիր»-ը, ոչ «Բարգավաճ Հայաստան»-ը չեն առաջարկել այս օրակարգային հարցով կազմակերպել քննարկում»:

Ըստ իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցության ղեկավարի՝ քաղաքական կոալիցիայի ներսում անհաղթահարելի տարաձայնություններ չկան: ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև առկա հակասությունների մասին լուրերի առնչությամբ ՕԵԿ-ի ղեկավարն ասել է, թե դրանք կարող են «ինչ-որ տեխնիկական բնույթի խնդիրներ լինել»:

ՕԵԿ-ի ղեկավարը նաև ասել է, որ իր համար դժվար է եզրահանգումներ անել, թե ընտրություններից հետո կոալիցիան նույն տեսքով կպահպանվի՞, թե` ոչ, և որ ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր չէ կանխատեսել, կախված կլինի, թե ով ինչ քվեներ կհավաքի, ինչպիսի իրավիճակ կստեղծվի»։

Անդրադառնալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե իշխանությունները խոսում են ազատ, արդար ընտրությունների մասին, բայց երբեք չեն հայտարարել, որ ընտրակաշառք չի բաժանվելու կամ կիսահանցագործ տարրերը չեն մասնակցելու ընտրություններին և այլն, Բաղդասարյանն ասել է. «Մեր հասարակության մեջ կան տարբեր մարդիկ, և քաղաքական ուժերը չեն կարող բոլորի համար պատասխանատվություն կրել: Մեկը կիրթ մարդ է, մեկը խուլիգան է, մեկը կարող է ընտրական գործընթացը քաղաքակիրթ կազմակերպել, մեկը կարող է գնալ, ապականել այդ գործընթացը: Ովքե՞ր են անում այդ ընտրակեղծիքները` մարդիկ: Ես կարծում եմ, որ ոչ մի կուսակցություն շահագրգռված չէ, որ իր շարքերում ներառի բացասական վարքագիծ ունեցող մարդանց: Ամեն կուսակցություն ինքն է որոշելու, թե ում իր ցուցակում ներգրավի: Եթե այդ ցուցակում կան կրիմինալ, բացասական կերպարներ, ուրեմն այդ ցուցակին չպետք է քվեարկեք, քվեարկեք այն ցուցակին, որտեղ դրանք չկան»:

Խոսելով վերջին պաշտոնանկությունների, մասնավորապես ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի և ոստիկանապետի փոփոխության մասին Բաղդասարյանն ասել է, թե Հանրապետական կուսակցությունը իր պայքարի «մարտավարության ծիրում» որոշում է կայացրել, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է զբաղվի նախընտրական շտաբի կազմակերպման խնդիրներով. «Կան որոշումներ, որոնք կայացնում է հանրապետության նախագահը` ելնելով իր սահմանադրական մանդատից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում