News Georgia-ի փոխանցմամբ, Մառնեուլիի (Արևելյան Վրաստան) շրջանի 40-ամյա բնակիչ Էթիբար Էլչիևը, ով հայտնի է նաև «մարդ-մագնիս» մականվամբ, պատրաստվում է դեկտեմբերի 14-ին՝ ժամը 13.00-ին, Թբիլիսիում սահմանել համաշխարհային ռեկորդ՝ դրա համար գործի դնելով իր կենսաէներգետիկ ռեսուրսները։
Ներքին մեծ էներգիա ունեցող «մարդ-մագնիսը» պատրաստվում է իր մարմնի վրա պահել 105 կիլոգրամանոց երկաթե բեռ՝ դրա հետ միաժամանակ պահելով 27 գդալ։
Նշվում է, որ մինչ այդ ռեկորդ է հանդիսացել միաժամանակ 17 գդալ պահելը։ Եթե Էլչիևին հաջողվի իրականացնել իր մտադրությունը, ապա նա կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում։







































