Բելգիայի Լյեժ քաղաքի ավտոբուսի կանգառում ահաբեկչական գործողության հետևանքով վիրավորների թիվը հասել է 64-ի: Ինչպես հաղորդում է բելգիական Le Soir թերթը, վիրավորներից 7-ը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց թվում կա երկու տարեկան մի երեխա:
Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները:
Լյեժում հեռախոսակապի խափանումներ են առաջացել: Բջջային կապի օպերատորները չեն կարողանում բնականոն կապ ապահովել, քանի որ ահաբեկչությունից հետո զանգերի թիվը 3 անգամ ավելացել է:
Այսօր Բելգիայի Լյեժ քաղաքում հանցագործները ձեռքի նռնակներ են նետել Սեն Լամբեր հրապարակի ավտոբուսի կանգառում և կրակել այնտեղ հավաքված մարդկանց ուղղությամբ: Նախնական տվյալներով, ահաբեկչությունն իրականացրել են երեք հոգի: Նրանցից մեկն ինքնասպանություն է գործել, մյուսին ոստիկանությունը բռնել է, երրորդին որոնում են:







































