Բելգիայի Լյեժ քաղաքում ահաբեկչություն է կատարվել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հանցագործները ձեռքի նռնակներ են նետել Սեն Լամբեր հրապարակի ավտոբուսի կանգառում և կրակել այնտեղ հավաքված մարդկանց ուղղությամբ:
Գործակալությունը նշում է, որ ահաբեկչության զոհ է դարձել 2 մարդ, 10-ը վիրավորվել են: Ականատեսները հաղորդում են, որ լսել են առնվազն 4 պայթյուն: Ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը: Ժամանել է շտապօգնության 10 մեքենա:
Բելգիական Le Soir պարբերականի հաղորդմամբ, ահաբեկչությունն իրականացրել են երեք հոգի: Նրանցից մեկն ինքնասպանություն է գործել, մյուսին ոստիկանությունը բռնել է, երրորդը փնտրվում է: Որոնողական աշխատանքներ են տարվում նաև ուղղաթիռներով: Ըստ ականատեսների՝ երրորդ հանցագործը մոտ 40 տարեկան տղամարդ է:








































