Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի և Կոմիտաս Գևորգյանի հեղինակած «Հայը և իր երգը» մանկական երգերի գիրքը:
Երգարանում ներառված են ազգային-եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորություններին, հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին, ազգային խորհրդանիշներին նվիրված քառասուն երկու երգեր` մանուկների համար դյուրընկալելի եղանակներով:
Գրքի հավելվածում տեղ են գտել երգերի արևմտահայերեն տեքստերն ու երգերի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ: Նոտագրքի արևելահայերենի փոխադրումը և նոտագրումն իրականացրել են կենտրոնի աշխատակիցներ Հասմիկ Աբրահամյանը և Ֆլորա Հակոբյանը, իսկ խմբագրումը կատարվել է կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի կողմից:
Երգարանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների և հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար:








































