Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Ֆրանսիա՝ Պաղեստինի դրոշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի շենքի վրա բարձրացնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է պաղեստինյան Wafa պաշտոնական լրատվական գործակալությունը:
Պաղեստինի առաջնորդը Փարիզի կենտրոնում նախատեսում է հանդիպում ունենալ նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիակատար անդամ է դարձել հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած քվեարկությամբ: Նրա անդամակցությանը կողմ է քվեարկել է 107, դեմ՝ 14 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները և Իսրայելը: 52 երկիր ձեռնպահ է մնացել:









































