Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Բ. Սահակյանն Արցախի Հանրապետության տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ռոբերտ Նազարյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով:
Հանդիպմանը, որին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:








































