Դեկտեմբերի 12-ին` ժամը 15.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ երիտասարդը 2009թ. դեկտեմբերի 8-ից ՌԴ Ստավրապոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:









































