Լոնդոնի «Արսենալ»-ը կադրային լուրջ կորուստ ունեցավ: Հիմնական կազմի ձախ եզրային պաշտպան Անդրե Սանթոսը աջ սրունքաթաթի վիրահատության կենթարկվի և բաց կթողնի շուրջ 3 ամիս:
Սանթոսը վնասվածք ստացավ Չեմպիոնների Լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին հանդիպման ժամանակ` «Օլիմպիակոս»-ի դեմ խաղում, որում «զինագործներ»-ը պարտվեցին 1:3 հաշվով: 28-ամյա ֆուտբոլիստն այս շաբաթ Բարզիլիայում վիրահատության կենթարկվի: Նա բաց կթողնի ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին մրցավեճը:
Սանթոսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալ» տեղափոխվեց «Ֆեներբախչե»-ից, որից հետո մասնակցել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումներին:








































