Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը դեռևս ուսումնասիրում է Արբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հաստատման հարցը։ Այս մասին տեղի ունեցած ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները։
Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին Բարաք Օբաման, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, և որ Կոնգրեսը գտնվում է արձակուրդում, Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այժմ Բրայզան (և ոչ միայն նա) սպասում է Սենատի որոշմանը։ Ամենայն հավանականությամբ, Սենատը չի հաստատի նրա թեկնածությունը, և Բրայզան հետ կկանչվի։









































