ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առաջնորդները համաձայնել են սառեցնել Պակիստանին հատկացվող 700 միլիոն դոլար ֆինասական օգնությունը:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, տարածված հաղորդագրության մեջ ասվում է, թե դա կապված է այն բանի հետ, որ պաշտոնական Իսլամաբադը չի ցանկանում կանխել Պակիստանից Աֆղանստան ինքնաշեն պայթուցիկ սարքերի տեղափոխումը, որոնց զոհ է դառնում ամերիկացի զինվորականների մեծամասնությունը:
Փորձագետները, սակայն, ասում են, թե Կոնգրեսի առաջնորդների որոշումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ Իսլամաբադը ՆԱՏՕ-ի օդային հարվածից հետո որոշել է դադարեցնել ԱՄՆ զորքերին սննդով և զենքով ապահովելը, որն իրականացնում էր Պակիստանի տարածքով:










































