Մալայզիայի 84-ամյա սուլթանը երդվում է տվել՝ որպես երկրի նոր թագավոր:
Սուլթան Աբդուլ Հալիմ Մուադզամ շահը դարձել է Մալազիայի ամենածեր սահմանադրական միապետը:
Թագավորի դերը երկրում ընդամենը արարողակարգային բնույթ է կրում, բայց նա շատ հարգված է հատկապես երկրի մուսուլման մեծամասնության կողմից՝ որպես երկրում իսլամի խորհրդանշական առաջնորդ:
Associated Press-ը գրում է, որ սուլթան Աբդուլ Հալիմը իր պաշտոնավարմանն անցել է այսօր ազգային հեռուստատեսությամբ ցուցադրված արաողության ժամանակ, որին ներկա էին հարյուրավոր ազնվականներ:









































