Այս տարի լրանում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 90-ամյակը:
Դեկտեմբերի 10-ին` շաբաթ օրը, ռուսական էստրադայի աստղերը հավաքվել էին Կրեմլի Պետական դահլիճում`մաեստրոյի հիշատակին նվիրված համերգին: Այս մասին գրում է Экспресс газета թերթը:
Նշենք, որ Ա. Բաբաջանյանը երկար տարիներ պայքարել է անբուժելի հիվանդության դեմ, այդ ընթացքում ստեղծել բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք սպեղանի են եղել ինչպես իր երկրպագուների, այնպես էլ իր համար:
«Ես երկար տարիներ աշխատել եմ Առնոյի հետ: Նա այնքան սիրահարված էր կյանքին, այնքան բարի էր, որ նրա երաժշտությունն իմ կարծիքով ծնվում էր այդ բարությունից»,- հիշում է գրող Անդրեյ Դեմենտյևը:







































