Իսլամիստները գերիշխում են Եգիպտոսի ընտություններում, և նրանցից շատերը զբոսաշրջիկների համար նոր հայտարարություն ունեն` իրենք ուրախ են Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկների կապակցությամբ, բայց վերջիններս ստիպված են հրաժարվել լողազգեստներից:
Associated Press-ը գրում է, որ Եգիպտոսը «մեղքերից ազատ» հանգստավայր դարձնելու այս նոր գաղափարը կարող է մեծ վնաս հասցնել տնտեսությանը, որի զարգացմանը մեծապես նպաստում է զբոսաշրջությունը, որն արդեն իսկ տուժել էր այս տարի երկրում տիրող քաղաքական անհանգստությունների պատճառով:
Մուսուլմանական եղբայրության թեկնածու Ազա ալ-Ջարֆն իր աջակիցներին ասել է, որ զբոսաշրջիկները կարիք չունեն ալկոհոլ օգտագործել, երբ գալիս են Եգիպտոս, քանի որ նրանք կարող են դա խմել իրենց տներում:









































