Թունիսի նոր նախագահ է ընտրվել Մոնսեֆ Մարզուկին: Թունիսի Ազգային Ժողովի 217 պատգամավորներից 153-ը քվեարկել է Մարզուկիի օգտին:
Ինչպես հայնտում է Associated Press –ը, մոտ ժամանակներս Թունիսի նորընտիր նախագահը վարչապետ կնշանակի Խամադի Ջեբեյլիին` իսլամական «Նախդա» կուսակցության առաջնորդին:
Մ. Մարզուկին Զինա էլ-Աբեդին Բեն Ալիի իշխանության օրոք եղել է ընդդիմության ամենաակնառու ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2010թ. Վերջերին Թունիսում սկսվեցին ընդդիմության զանգվածային ցույցեր: Ցուցարարները պահանջում էին նախագահի հրաժարականը:
Ցույցերի արդյունքում Զինա էլ-Աբեդին Բեն Ալին դիմեց փախուստի:










































