Ավարտվեց 2011 թվականի London chess classic սուպերմրցաշարը, որտեղ հաղթող ճանաչվեց Վլադիմիր Կրամնիկը: Ռուս գրոյսմաստերը վաստակած 16 միավորով իր մրցակիցների համար դարձավ անհասանելի: Լևոն Արոնյանը 9 միավորով 5-6-րդ տեղերը կիսեց Վիշվանաթան Անանդի հետ:
9-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Լյուկ Մքշեյն – Վիշվանաթան Անանդ` 0.5:0.5,
Հիկարու Նակամուրա – Մայքլ Ադամս` 1:0,
Մագնուս Կառլսեն – Նայջել Շորթ` 0.5:0.5,
Վլադիմիր Կրամնիկ – Լևոն Արոնյան` 0.5:0.5:
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Վլադիմիր Կրամնիկ – 16 միավոր
2. Հիկարու Նակամուրա – 15 միավոր
3. Մագնուս Կառլսեն – 14 միավոր
4. Լյուկ Մքշեյն – 13 միավոր
5. Վիշվանաթան Անանդ – 9 միավոր
6. Լևոն Արոնյան – 9 միավոր
7. Նայջել Շորթ – 6 միավոր
8. Դեյվիդ Հոուելլ – 4 միավոր
9. Մայքլ Ադամս – 3 միավոր








































