ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին հանդիպել են Սպիտակ տանը: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` վերջիններս քննարկել են երկու երկրների հարաբերություններն ու հնարավոր համագործակցության հնարավորությունները:
Հիշեցնենք, որ տարեվերջին Իրաքից դուրս կգան ամերիկյան զորքերը և երկրում կմնան միայն ռազմական ինստրուկտորները:
Օբամայի մամլո քարտուղար Ջեյ Քարնին այս հանդիպումն անվանել է «ճակատագրական», քանի որ այն խորհրդանշում է իրաքյան պատերազմի ավարտը:










































