Ախուրյանի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման խցում ինքնասպանություն է գործել նախկինում երկու անգամ դատապարտված Գյումրիի բնակիչ, 43 ամյա Գոռ Մարզպետի Մանուկյանը:
Ըստ «Շիրակ» կենտրոնի տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի կեսօրին։
Նա ինքնասպանություն գործել է պառկած՝ սավանով մահճակալից կախվելու միջոցով:
Գ. Մանուկյանը ձերբակալվել էր խոշոր չափի գողության մեղադրանքով, իսկ կալանավայրից ազատվել էր ընդամենը մի քանի օր առաջ:









































