Դեկտեմբերի 12-ին, ժամը 14.51-ին Գեղարքունիքի մարզի «1-02» ծառայության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Խ. Ստեփանյան փողոցի թիվ 19 շենքի 45-րդ բնակարանի բնակիչները չեն արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1919 թ. ծնված Հայկ և 1931 թ. ծնված Լուսիկ Տրուզյանների դիակները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:








































