Դեննի դե Վիտոն Loraks մուլտֆիլմի ռուսական տարբերակում հնչունավորել է հերոսներից մեկին:
Lenta.ru-ն գրում է, որ մուլտֆիլմը Թեոդոր Սյուզ Գեյզելի համանուն գրքի էկրանավորումն է: Մուլտֆիլմը 12-ամյա տղայի մասին է, ով ապրում է տեխնոլոգիապես զարգացած քաղաքում, որտեղ չկան իսկական ծառեր: Մի անգամ տղան դուրս է գալիս քաղաքից ու ծանոթանում տարօրինակ էակի` Լորաքսի հետ:
Դեննին իրականացնում է Լորաքսի ձայնային կրկնօրինակումը մուլտֆիլմի անգլիական տարբերակում: Հիմա նա ձայնագրվել է նաև ռուսերեն լեզվով:
Մուլտֆիլմը վարձույթի դուրս կգա 2012թ. մարտին:









































