ԱՄՆ-ում «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցները երկուշաբթի պատրաստվում են անցկացնել՝ երկրի խաղաղօվկիանոսյան ափի ողջ երկայնքով առևտրական նավահանգիստները «գրավելու» լայնազանգված ակցիա: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, ակցիան ստացել է «Գրավեք նավահանգիստներ» անվանումը և կընդգրկի Սան Դիեգո, Լոս Անջելես, Օքլենդ, Պորտլենդ, Սիեթլ, Տակոմա և Անկորիջ քաղաքները:
«Գրավեք նավահանգիստները» ակցիան անցկացվում է ԱՄՆ «բողոքի համազգային օրվա շրջանակներում», որը կազմակերպիչների խոսքերով, ուղղված է «տնտեսական մեքենայի կազմալուծմանը, քանի որ այն օգուտ է բերում միայն հարուստներին և կորպորացիաներին»:
Նավահանգիստների ղեկավարության ներկայացուցիչը հայտնել է, որ յուրաքանչյուր նավահանգստում աշխատանքի խափանումները մեծ հարված կհասցնեն աշխատակիցների աշխատավարձերին: Սան Դիեգոյի նավահանգիստների ղեկավարության ներկայացուցիչ Սկոտ Փիթերսը կիրակի բաց նամակ է հրապարակել ակցիայի մասնակիցներին՝ կոչ անելով չխանգարել նավահանգիստների բնականոն աշխատանքները:
«Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիան սկսվել է Նյու Յորքում՝ սեպտեմբերի 17-ին, այնուհետև տարածվել ԱՄՆ և աշխարհի մի շարք քաղաքներում: Ակցիայի մասնակիցները բողոքում են ֆինանսական ինստիտուտների չարաշահումների դեմ:









































