Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի աղջիկ:
Պարզվել է, որ նա թունավորվել է տան ինքնաշեն վառարանում պոլիէթիլենային տոպրակներ վառելու արդյունքում առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:








































