Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աբովյան քաղաքի 6 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը` սնկից:
Հանգամանքները պարզվում են:









































