Սիրիայում հակակառավարական նոր ցույցերի և բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 18-ի: Տասնմեկ զոհ գրանցվել է Հոմս և Համա քաղաքներում:
BBC-ի փոխանցմամբ՝ երկու մարդ է սպանվել երկրի հյուսիսային Իդլիբ նահանգում ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ: Բախումների մասին այլ տեղեկություններ և մանրամասները դեռևս ճշտվում են:











































