Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ Ռուսաստանում չի լինելու «Արաբական գարուն».
«Ռուսաստանին չի սպառնում «Արաբական գարնան» վտանգը։ Այդ մասին ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի կանխատեսումները, մեղմ ասած, չափազանցված են։ Ռուսաստանի նախագահ է դառնալու Վլադիմիր Պուտինը, որը մի շարք մեծ պլաններ ունի։ Դա մասնավորապես վերաբերում է Եվրասիական միության ստեղծմանը։
Վրաստանը, սակայն,չի մտնի դրա մեջ, և եթե վրացական ներկայիս իշխանությունները քաղաքական կամք ցուցաբերեն, ապա նրանք կկարողանան «ընդհանուր լեզու գտնել» Պուտինի հետ։ Ես լավ եմ ճանաչում Պուտինին, նա հավակնություններ չունի վրացիների հանդեպ»։











































