Դերասանուհի Միլա Յովովիչը հայտարարել է, որ եթե կարողանար՝ կմիանար Ռուսաստանում տեղի ունեցող՝ Պետդումայի ընտրությունների կեղծարարությունների դեմ ակցիային:
«Ողջույն: Ուզում եմ ասել, որ ես սիրում եմ ռուս ժողովրդին, որն իր բողոքն է արտահայտում իր իրավունքների խախտման դեմ: Ես կցանկանայի լինել ձեզ հետ»,- գրել է Յովովիչը Twitter-ի իր էջում:
Միկրոբլոգի որորշ օգտատերեր տարբեր կարծիքներ են արտահայտել Յովովիչի այս գրառման հետ կապված: Ոմանց կարծիքով՝ ամերիյան հեռուստատեսությունը թյուրիմացության մեջ է գցել դերասանուհուն: Յովովիչը երկրորդ անգամ է թվիթ արել հակառակ հայացքներ արտահայտող գրառումները և նշել. «Այ սա վեճ է. իմ հեռախոսի մարտկոցն արդեն նստում է»:








































