Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 9-ին ունեցած իր ելույթում խոսել է տվյալ ոլորտում առկա խախտումների մասին։ Այդ պլանում Քլինթոնը բացասական օրինակների թվում շոշափել է նաև Ադրբեջանի անունը։
Սա ցավագին է ընդունվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Քլինթոնին մեղադրել է «երկակի ստանդարտներ կիրառելու և հայասիրության մեջ»։









































