Գիտնականների և բնապահպանների խմբերը զգուշացնում են, որ դեռևս անհապաղ քայլերի կարիք կա աշխարհը կլիմայական փոփոխությունից փրկելու համար, չնայած կիրակի օրը Հարավաֆրիկյան հանրապետությունում ՄԱԿ-ի անդամ երկրները երկու շաբաթ տևած բանակցություններից հետո եկան համաձայնության:
Friends of the Earth կազմակերպության գլխավոր տնօրեն Անդի Աթկինսը ասել է. «Այս դատարկ ծրագրերը մոլորակը թողնում են կլիմայական փոփոխության վտանգի ներքո: Եթե Դուրբանը պետք է հաջողության հասնելու պատմական քայլ լիներ, ապա աշխարհը պետք է անհապաղ համաձայնության գա արտանետումները նվազեցնելու վերաբերյալ»:
Ինչպես տեղեկացնում է The guardian-ը՝ չնայած կառավարությունները վերջին վայրկյանին համաձայնության եկան, ըստ որի՝ զարգացած երկրները պետք է կրճատեն արտանետումների չափը, բայց նրանք չեն քննարկել, թե որքանով դա կկանխի գլոբալ տաքացումը:
Ըստ Դուրբանի համաձայնագրի՝ կառավարություններին դեռ 4 տարի է պետք` որոշելու համար, թե որ երկիրը որքանով է նվազեցնելու ածխածնի արտանետումների չափը:









































