Ֆրանսիական միջուկային ռեակտորներ արտադրող Areva ընկերությունը կրել է մեծ կորուստներ: Այս մասին հայտնել է էներգետիկայի նախարար Էրիկ Բեսոնը:
BBC-ն հայտնում է, որ ընկերությունը ֆինանսական մեծ կորուստներ է կրել Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո:
Հաջորդ շաբաթ ընկերությունը կներկայացնի իր նոր ռազմավարությունը:
Ֆրանսիան միջուկային էներգետիկայից ամենաշատ կախում ունեցող երկիրն է. երկրի էներգիայի 80%-ը ստացվում է ԱԷԿ-ից:







































