Թունիսի իսլամիստական Ալ-Նահդա կուսակցությունը դատապարտել է Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմի կոչը՝ ուղղված թունիսցի հրեաներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ իսլամիստական կուսակցության հայտարարության՝ թունիսցի հրեաները համարվում են քաղաքացիներ, ովքեր օգտվում են իրենց իրավունքներից և պարտականություններից:
Թունիսյան տեղեկատվական գործակալությունը փոխանցում է 1,5 հազարանոց հրեական համայնքի առաջնորդի հայտարարությունը, ըստ որի՝ իրենց նախնիները այստեղ են ապրել 3000 տարի, իրենք սիրում են Թունիսը և չեն ցանկանում այն լքել:
Թունիսում գոյություն է ունեցել խոշոր հրեական համայնք, սակայն Իսրայել պետության ձևավորումից հետո տասնյակ հազարավոր հրեաներ տեղափոխվել են այնտեղ:







































