Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ձմեռը վատ է անդրադառնում կանանց առողջության վրա և ծերացնում է նրանց համարյա հինգ տարով: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Համապատասխան հետազոտություն են անցկացրել ամերիկյան Adonia Organics ընկերության փորձագետները:
Մասնագետները մեկ տարվա ընթացքում դիտարկել են 27-60 տարեկան ավելի քան 5000 կանանց և եկել են այն եզրակացության, որ տարիքային փոփոխությունները կապված են արևային լույսի պակասի հետ, որի պատճառով մաշկը դառնում է գունատ, աչքերի տակ եղած ուռածությունն՝ ավելի նկատելի, իսկ օրգանիզմում նկատվում է D վիտամինի պակաս:
«Ավելի շատ գիտականներ D և К վիտամինների պակասը կապում են աչքերի տակ եղած ուռածության հետ: Եթե կանանց մոտ գոնե մեկ անգամ հանդիպում է այս երևույթը, ապա այն շատ դժվար է լինում կանգնեցնել»,- ասել է հետազոտության մասնակից գիտնականներից Մարկ Բիննետը:








































