«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 17.00-ին, Հայ-սլավոնական համալսարանի հրշեջ տեսուչը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում 2-րդ կուրսի ուսանողներ Արթուր Ս-ն և Դավիթ Ա-ն համալսարանի մուտքի մոտ վիճաբանել են, հարվածել իրար:
Երբ տեսուչը փորձել է միջամտել, Դավիթ Ա-ն գազային ատրճանակից կրակել է օդ` խախտելով համալսարանի բնականոն աշխատանքը ու դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ս-ին և Դավիթ Ա-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:









































