Դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, եվրոպական երկու մայրաքաղաքում` Ստոկհոլմում և Օսլոյում, տեղի է ունենալու Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ֆիզիկայի բնագավառում մրցանակ են ստացել Սոլ Պերլմուտերը՝ Կալիֆոռնիայի համալսարանից, Ադամ Ռայեսը` Բալթիմորի Ջոն Հոփկինս համալսարանից և Բրայան Շմիդտը` Ավստրալիայի ազգային համալսարանից“ Տիեզերքի ընդարձակման արագացումը հայտնաբերելու համար:
Գրականության մրցանակը ստանալու է շվեդ պոետ Թոմաս Թրանսթրեմերը, իսկ խաղաղությանը` միանգամից երեք կին` Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը, լիբերիացի իրավապաշտպան Լեյմա Գբովին և եմենցի ակտիվիստ Թավաքել Կարմանը:
Մրցականի գումարը կազմում է 1,49 միլիոն դոլար: