Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Լավագույն տղերքը էլ տղա չեն. ՀՌԱՀ-ն էլ սկլերոզի բուն է

ՀՌԱՀ-ի 7 անդամները` Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը եւ Կորյուն Առաքելյանը «Ա1+»-ի փաթեթը գնահատեցին 0: Եթե ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի քվեարկությունը սպասելի էր, քանզի նա պաթալոգիկ ատելություն ունի «Ա1+»-ի նկատմամբ, ապա հանձնաժողովի երկու անդամի` Կորյուն Առաքելյանի եւ Արմեն Մկրտչյանի քվեարկությունը բավականին զարմանալի էր եւ եւս մեկ անգամ ապացուցեց այն դառը ճշմարտությունը, որ աթոռը փոխում է մարդկանց եւ ստիպում մոռանալ անգամ սեփական անցյալը: Մինչդեռ բոլորը, թերեւս, հիշում են, թե ով է Արմեն Մկրտչյանը: Ովքեր էլ մոռացել են, հիշեցնենք, որ Արմեն Մկրտչյանն առաջին մարդն է, ով ՀՀ-ից դիմել է ՄԻԵԴ եւ շահել հայցը, իսկ ԵԴ ուղարկված Մկրտչյանի դիմումը անմիջական կապ ուներ «Ա1+»-ի փակման հետ: Մասնավորապես, 2002թ. մայիսի 14-ին ի պաշտպանություն «Ա1+»-ի Ազատության հրապարակում 13 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքից եւ երթից հետո «Հանրապետություն» կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի անդամներին՝ կառույցի այն ժամանակվա նախագահ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ, բերման են ենթարկել Արաբկիրի ՆԳ բաժին եւ ավելի ուշ ազատ արձակել: Ավելին` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանը մայիսի 15-ին «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանին ենթարկել է 500 դրամ վարչական տույժի: Դատավոր Հ.Հովհաննիսյանը նման որոշում կայացնելիս առաջնորդվել էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-1 հոդվածի 1-ին մասով, որը ասում է. «Ժողովների, միտինգների, փողոցային երթերի եւ ցույցերի կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգի խախտումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-150% չափով…»: Արմեն Մկրտչյանը բողոքարկել էր այդ վճիռը Վերաքննիչ դատարանում, եւ հունիսի 14-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Մկրտչյանի հայցը, որից հետո նա դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան եւ շահել «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը: Ավելին, Եվրադատարանում գործը շահելու համար Արմեն Մկրտչյանին չափազանց օգնել են հանրահավաքի ժամանակ «Ա1+»-ի ֆիքսած կադրերը, այն հեռուստաընկերության, որի դեմ այսօր Մկրտչյանը պայքարում է:
Ինչ վերաբերում է «Ազգային միաբանություն» կուսակցության եւ ՀՌԱՀ անդամ Կորյուն Առաքելյանին, ապա բավական է հիշել նրա հայտարարությունները «Ա1+»-ի փակման վերաբերյալ, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: 2002-ին, երբ փակվեց «Ա1+»-ը, Կորյուն Առաքելյանը ԱԺ պատգամավոր էր եւ առիթը բաց չէր թողնում խորհրդարանական ամբիոնից կոկորդը պատռելով խոսել իշխանությունների անիրավություններից, երկրում ազատ խոսքը ճնշելու ուղղությամբ Ռոբերտ Քոչարյանի իրականացրած քայլերից: Ավելին, Առաքելյանը եւ իր կուսակցությունը պատեհ-անպատեհ առիթներով պահանջում էին հեռուստաընկերության շահերի պահպանում, իսկ խորհրդարանական քննարկումներից մեկի ժամանակ նա բառացիորեն ասել է. «Այս իշխանությունները քաղաքական կուսակցությունների հախից վաղուց եկել են, հիմա էլ հերթը հասել է ԶԼՄ-ին»: Ահա այս խոսքերի հեղինակն այսօր «Ա1+»-ին զրո քվեարկելով` ոչ մի բանով չի տարբերվում իր կողմից քննադատված Ռ.Քոչարյանից: Չնայած դեռեւս այն ժամանակ, երբ Առաքելյանը ՀՌԱՀ անդամության թեկնածու էր, արդեն իսկ պարզ էր, որ նա մոռացել է 2002թ. իր բոցաշունչ ելույթները «Ա1+»-ի մասին: Իսկ, երբ ՀՌԱՀ անդամների ընտրությունից առաջ, լրագրողները Առաքելյանից փորձել էին ճշտել «Ա1+»-ի վերաբերյալ իր դիրքորոշումը, պատասխանել էր. «Բավական ժամանակ չեմ զբաղվել այդ հարցով: Եթե Աստված տա` ես անցնեմ, նորից կվերանայեմ: Դուք պատասխանատու բան եք հարցնում, խորանամ-տեսնեմ, թե ինչ վիճակ է»:
Իհարկե, Աստված չտվեց, այլ իշխանությունները, որ վստահ էին նրա «ուժերին» եւ ՀՌԱՀ-ում պաշտոն տվեցին` նրա «հախից գալով», եւ «Ա1+»-ի համար զրո ստանալով: Իսկ Արմեն Մկրտչյանն էլ, երեւի, շատ է նեղվել 2002-ին «Ա1+»-ի պատճառով անձնական բյուջեից անտեղի 500 դրամ կորցնելու համար, եւ այսօր ՀՌԱՀ անդամ դառնալով եւ զրո նշանակելով` իր տարիներով պահած քենն է հանում «Ա1+»-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում